Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ռուսաստանի դեսպանը՝ Հայաստանի ատոմակայանի վարկի մասին

Ռուսաստանի դեսպանը՝ Հայաստանի ատոմակայանի վարկի մասին
11.06.2020 | 22:40

Մեծամորի հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները դեռ շարունակվում են՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նա ոչ կոռեկտ համարեց մամուլում հայտնված տեղեկությունները, թե հայկական կողմը հրաժարվել է ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման համար ռուսական վարկավորումից։ Նրա խոսքով՝ վարկի մեծ մասը՝ 270 մլն դոլարից 200 մլն-ն արդեն ծախսվել է։ «Ցավոք, աշխատանքները չեն ավարտվել մինչև միջկառավարական համաձայնագրի գործողության ժամկետի վերջը։ Պատճառների մասին չեմ խոսի, դրանք տարբեր են։ Այս ամենից հետո հարց ծագեց՝ երկարաձգել վարկը։ Այդ կապակցությամբ խորհրդակցություններ են անցկացվել և անցկացվում մեր երկրների ֆինանսների նախարարությունների միջև։ Որքանով տեղյակ եմ, դեռևս պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել և հարցն էլ դեռ փակված չէ»,- նշեց Կոպիրկինը։ Դեսպանն ընդգծեց, որ ՀՀ-ի սեփական միջոցների ներգրավման հարցում ռուսական կողմը որևէ հարց չունի և հետագայում կատարվելիք աշխատանքների պարամետրերն արդեն համաձայնեցված են։

Դիտվել է՝ 755

Մեկնաբանություններ